«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր Կամենդատյան
Հրայր Կամենդատյանը հայտարարում է, որ պատասխանատվությունը պահանջում է ուղիղ խոսք։ Նրա խոսքով՝ եթե որոշում կայացնողները խուսափում են ԵՄ կամ ԵԱՏՄ հանրաքվեից ու հստակ դիրքորոշումից, պարտավոր են ներկայացնել լռության իրական գինը։
Նա նախազգուշացնում է էներգետիկ կոլապսի մասին՝ դեկտեմբերին գազամատակարարման հնարավոր ընդհատումներով ու էլեկտրաէներգիայի ճգնաժամով։ Նշում է նաև պարենային ռիսկը, երբ առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում հացի, գինը կարող է հասնել 1000 դրամի և ավելի, ինչպես նաև պատասխանատվության միանձնյա կրումը։
Կամենդատյանը հավելում է, որ այսօր Սարգիս խանդանյանը վստահ պնդել է՝ «թրիփփով» գազ կստանան, իսկ ինքը նշում է, թե «Թրիպպ» դեռ չկա։ Նրա խոսքով քաղաքականությունը հետևանքների հաշվարկ է, և հասարակությունը պետք է ճշմարտությունն իմանա նախքան ձմռան ցուրտը։
