Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր Ավետիսյան

Աշխարհում, որտեղ բոլորը շտապում են պատասխանել, քչերն են կանգ առնում ու հարցնում։ Սխալ հարցը երբեք ճիշտ ուղղությամբ չի տանի, նույնիսկ եթե պատասխանը խելացի է, վերլուծությունը՝ հզոր, փորձը՝ մեծ։

Անալիտիկ մտածողությունը սկսվում է, երբ դադարեցնում ես արագ պատասխանելը և քննության ես ենթարկում հարցը․ ի՞նչն ենք ընդունել որպես փաստ՝ առանց ստուգելու։

Երբեմն ամենաճիշտ պատասխանը «այո» կամ «ոչ» չէ, այլ՝ «հարցը սխալ է ձևակերպված, եկեք գտնենք ճիշտ հարցը»։ Իրական մտածողությունը սկսվում է հենց այդ պահին, քանի որ ճիշտ պատասխանը միշտ ծնվում է ճիշտ հարցադրումից։

Share This