Մեսսիի հոր մահվան մասին լուրերը չեն հաստատվում․ ընտանիքը հերքել է տեղեկությունը
Լիոնել Մեսսիի հոր՝ Խորխե Մեսսիի մահվան մասին համացանցում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր հայտնել էին, թե Խորխե Մեսսին մահացել է։ Սակայն Մեսսիի ընտանիքը պաշտոնական հայտարարությամբ հերքել է այդ տեղեկությունը։
Ընտանիքի փոխանցմամբ՝ Խորխե Մեսսին առողջական խնդիրներ ունի, գտնվում է բժիշկների հսկողության ներքո և ապաքինվում է։ Ընտանիքը նաև կոչ է արել չտարածել չստուգված տեղեկություններ և հարգել Խորխե Մեսսիի ու նրա հարազատների անձնական կյանքը։
