Երբ մանկությունը փոխարինվում է գոյատևման պայքարով.Վիրաբյան
Խեղված մանկություն…
Այս լուսանկարում երկու փոքրիկներ են՝ մոտ 2 և 7 տարեկան։ Նրանք ոչ թե մանկապարտեզում կամ խաղահրապարակում են, այլ քաղաքի փողոցներում՝ մոր հետ, մարդկանցից գումար խնդրելով, որպեսզի կարողանան հաց գնել։
Նրանց հայացքում մանկության անհոգությունը չկա։ Փոխարենը՝ կա վաղ հասունացած լռություն, հոգնածություն և գոյատևելու պայքար։ Մինչ մյուս երեխաները խաղում, սովորում ու երազում են, այս փոքրիկները ստիպված են փողոցում սպասել անծանոթների բարությանը։
Յուրաքանչյուր երեխա արժանի է ապահով մանկության, կրթության, սիրո և խնամքի՝ անկախ իր ազգությունից կամ սոցիալական վիճակից։ Երեխաները երբեք չպետք է դառնան աղքատության, անտարբերության կամ սոցիալական խնդիրների զոհը։
Այս լուսանկարը պարզապես երկու երեխայի մասին չէ. այն հիշեցում է, որ մեր կողքին կան փոքրիկներ, որոնց ամենամեծ երազանքը երբեմն պարզապես մի կտոր հացն է։
Մանկությունը չպետք է անցնի փողոցում։
