Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը նշեց, որ բացարկի միջնորդությամբ դիմել են ոչ միայն քննիչի ու քննչական խմբի ղեկավարի, այլև ամբողջ քննչական խմբի դեմ։ Նրա խոսքով՝ միջնորդությունից հետո առերեսումը դադարեցվեց։
Փաստաբանը խոսեց քննության ընթացքում արձանագրված ապօրինությունների մասին՝ ընդգծելով, որ պարոն Ծառուկյանին զրկում են արդյունավետ պաշտպանության իրավունքից։ Նա ենթադրեց, որ բացարկը կմերժվի, սակայն իրենք փաստում են տեղի ունեցածը։
Խաչատրյանի խոսքով՝ Ծառուկյանը շինծու և միակողմանի է որակել գործը ու կհրաժարվի այլ գործողություններից մինչ բացարկի հարցի լուծումը։ Հիշեցնենք, որ առերեսումը սկսելուց առաջ որոշվել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանին հեռացնել վարույթից։
