«Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ Սարգսյան
Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը քննչականի բակում լրագրողներին ասաց, որ հրավիրված էին շարունակելու իրանցիների հետ առերեսումը, սակայն առերեսումից առաջ որոշվել է իրեն հեռացնել վարույթից և չթույլատրել հանդես գալ որպես պաշտպան։
Նրա խոսքով՝ դա հիմնավորվել է Իրանի քաղաքացու ցուցմունքով, ըստ որի ինքն էլ է եղել ընդհանուր հանդիպումներին, և դիտարկվում է որպես վկա հարցաքննվելու։ «Սա ապօրինության գագաթնակետն է»,— նշեց նա։
Սարգսյանը հավելեց, որ իրեն հեռացրել են վախից. «Էն ապօրինությունները, որ իրենք կատարում էին, երեկ ուղղակի ջախջախել ենք»։
