Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան
«Բարգավաճ Հայաստան»-ի անդամ Արման Աբովյանը լրագրողների հետ խոսելով Գագիկ Ծառուկյանի դեմ ընթացող գործընթացների մասին ասաց, որ դրանք քաղաքական բնույթի են՝ հիշեցնելով Փաշինյանի ուղիղ հրահանգները միտինգներից և ոչ միայն։
Նրա խոսքով՝ իշխանություն հավերժ չէ, սակայն «անդադար ամբարտավանությունը» Հայաստանին ու Իրանին միջազգային կոնֆլիկտի է հասցրել։ Աբովյանը նշեց, որ Իրանի դեսպանն այս թեմայով հայտարարություն էր արել, իսկ Իրանը ունի իրավական որոշում, ըստ որի Ծառուկյանը տուժող է։ Նա հավելեց, որ արդարությունը միանշանակ կվերականգնվի։
