ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ. Դարձի՛ր փոփոխության մասնիկը
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Գյուղական զբոսաշրջություն» (Գաստրոբակ) ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցել Արագածոտնի մարզի Թալին համայնքի Գառնահովիտ բնակավայրում գործող «Սերվեն» հյուրատանը (հիմնադիր՝ Սիրանուշ Եղիազարյան)։
Ներկայումս հյուրատուն տանող 300 մետր երկարությամբ ճանապարհահատվածը գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում, ինչը խոչընդոտում է զբոսաշրջիկների հոսքին և հարվածում է տեղական բիզնեսի զարգացմանը։
Ծրագրի շրջանակում նախաձեռնում ենք համայնքային կամավորական աշխատանք՝ հրավիրելով բոլոր պատրաստակամ կամավորներին` ճանապարհը խճաքարերով բարեկարգելու և հարթեցնելու նպատակով։
📌Մանրամասներ և ժամանակացույց.
📅 Հուլիսի 11, 10:30
📍 Հանդիպման վայր՝ Գառնահովիտի եկեղեցու հարակից տարածք
ℹ️ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 501 444
