Հայրս կալանքի տակ է եղել, ամուսինս՝ տնային կալանքի մեջ, բայց ամենավտանգավորը դեռ առջևում է. Գագիկ Ծառուկյանի դուստր

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը հայտարարել է, որ ընտանիքն արդեն մեկ անգամ անցել է նման փորձությունների միջով, սակայն, իր խոսքով, առավել մտահոգիչը երկրի համար հնարավոր երկարաժամկետ հետևանքներն են։

«Հայրս մեկ ամիս եղել է կալանքի տակ, ամուսինս այժմ տնային կալանքի մեջ է։ Վստահ եմ՝ այս փորձությունն էլ կանցնի, և մենք կկարողանանք դիմակայել»,- ասել է նա։

Միաժամանակ նա նշել է, որ հասարակությունը պետք է ուշադրություն դարձնի ոչ միայն առանձին դատական գործընթացներին, այլև այն փոփոխություններին, որոնք, իր գնահատմամբ, կարող են անդառնալի ազդեցություն ունենալ Հայաստանի պետականության, մշակույթի և արժեհամակարգի վրա։

«Այսօրվա որոշումների հետևանքները կարող են տարիներ անց զգալ մեր երեխաները։ Կոչ եմ անում բոլորին լինել սթափ, զգոն, ճիշտ գնահատել իրավիճակը և չտրվել փոխադարձ թշնամանքին։ Վստահ եմ, որ ի վերջո արդարությունը կհաղթի»,- ասել է Ծառուկյանի դուստրը։

Share This