Սահմանադրության օրվա ուղերձ․ կոչ՝ իրավական պետության ամրապնդման և համատեղ պատասխանատվության.Բաբայան

Սիրելի՛ հայրենակիցներ.

Ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

1995 թվականի հուլիսի 5-ին մեր երկրի գլխավոր օրենքով Հայաստանը հռչակվեց ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն՝ արտահայտելով հայության միասնական կամքն ու նվիրական ցանկությունը:

 

Երկրի հիմնական օրենքը առանցքային դրույթների ամբողջություն է, որով պաշտպանվում են քաղաքացիների իրավունքներն ու սահմանվում քաղաքացիական պարտականությունները, ուստի Սահմանադրությունը պիտի ունենա ոչ միայն օրինական, այլև գաղափարական և արժեհամակարգային կարևոր նշանակություն յուրաքանչյուրիս վարքագծում և գործունեության հիմքում:

 

Որպես քաղաքացի և համայնքի ղեկավար, առաջնորդվելով սահամանադրական կարգով, կարևորում եմ բոլորիս անաչառ ու օրինապահ գործունեությունը՝ ի նպաստ հանդուրժող և իրավագիտակից հանրության, արդար ու իրավահավասար միջավայրի ձևավորման:

 

Այս կարևոր պետական տոնի առիթով, կրկին շնորհավորում եմ և մաղթում՝ նվիրյալ աշխատանքով, համատեղ ջանքերով ու օրինական գործունեությամբ նպաստենք մեր երկրի կայուն զարգացմանն ու համայնքների բարեկեցությանը:

Share This