Սպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի
Հուլիսի 5-ից 8-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ։ Հուլիսի 5–7-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, իսկ հուլիսի 5–6-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 5–7 աստիճանով։
Քամին՝ արևմտյան 2–5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ ուժգնացում 18–23 մ/վ։
«Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով, Երևանում հուլիսի 5–9-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ։ Հուլիսի 5-ի գիշերը առանձին հատվածներում՝ հորդառատ, մոտակա գիշերը՝ +16+18, վաղը ցերեկը՝ +27+29։
