Պայթյուն-հրդեհ՝ Արմավիրի մարզում

Հուլիսի 4-ին, ժամը 02:27-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արևիկ գյուղի Զարթոնքի փողոցի 1-ին նրբանցում գտնվող տնակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:56-ին, մարվել՝ 03:15-ին։ Այրվել է փայտաշեն տնակը՝ գույքով, կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ։

Share This