Երկրի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ
Երկրի վրա սկսվել է G3.33 մագնիտուդով հզոր մագնիսական փոթորիկ, հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։ «Փոթորիկը հասել է G3.33-ի։ Սա տարվա երկրորդ իրադարձությունն է», նշել է ինստիտուտը։
Տեղեկացվում է, որ այն սկսվել է մեկ օր ուշացումով։ Երկրի մագնիսական դաշտը մոտ 24 ժամ գտնվել է արեգակնային զանգվածի արտանետումների ճնշման տակ, որոնցից առաջինը տեղի է ունեցել երեկ՝ Երևանի ժամանակով 15:00-ի սահմաններում։
Լաբորատորիան պարզաբանել է, որ վճռական շրջադարձը եղել է այսօր՝ կեսգիշերի մոտ, երբ արեգակնային քամու պարամետրերը արագ աճել են, իսկ միջմոլորակային մագնիսական դաշտի նշանը կտրուկ փոխվել է։ Արեգակնային բռնկումները դասվում են A, B, C, M և X դասերի և կարող են առաջացնել էներգահամակարգերի խափանումներ ու ազդել միգրացիաների վրա։
