ՊԵԿ-ում ներկայացվել է «Մաքսային հսկողություն» նոր էլեկտրոնային համակարգի նախատիպը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ կայացել է ՊԵԿ թվայնացման խորհրդի արտահերթ նիստը։
Հանդիպման առանցքում եղել է «Մաքսային հսկողություն» էլեկտրոնային համակարգի նախատիպի ներկայացումը։
Նախագծի իրականացմամբ նախատեսվում է ձևավորել ժամանակակից, ամբողջությամբ թվային և առավել արդյունավետ մաքսային միջավայր, որը կնպաստի մաքսային գործընթացների թափանցիկության բարձրացմանն ու ընթացակարգերի պարզեցմանը։
Քննարկվել են նաև մի շարք ընթացիկ ծրագրերի թվայնացման ընթացքը, հստակեցվել հետագա քայլերն ու իրականացման ժամկետները՝ դրանք լիարժեք, ժամանակին և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։
