Նյու Յորքում ավարտվել է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան
Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիայի երրորդ՝ եզրափակիչ օրը նվիրված էր արհեստական բանականության զարգացման տեմպերին և հանրային վստահության վրա դրա ունեցած ազդեցությանը։ Նյու Յորքում անցկացվող հեղինակավոր այս միջոցառմանը մասնակցում էր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։
📕 Ոլորտի առաջատար փորձագետներ, Columbia Business School-ի պրոֆեսոր, դոկտոր Սանդրա Մատցը և «Mostly Human Media»-ի գործադիր տնօրեն, CNN-ի տեխնոլոգիական նախկին թղթակից Լորի Սեգալը մասնակիցներին ներկայացրին թվային կանխատեսումներ այն մասին, թե ինչպես է արհեստական բանականությունն օգտագործվում հանրային վարքագիծը պրոֆիլավորելու և ուղղորդելու համար։
🔹️ Ակադեմիայի եռօրյա դասընթացներն ամփոփվեցին ձեռքբերումների հանդիսավոր նշմամբ և մասնակիցներին հավաստագրերի հանձնման արարողությամբ:
#Կրթվելընորաձևէ #կրթություն #սկսենքմեզանից #սովորենքսովորել
