Ալեն Սիմոնյանը պաշտոնը թողնելուց հետո ևս կշարունակի շրջել թիկնազորով

Ալեն Սիմոնյանն այսօր անդրադառնալով իր պաշտոնաթողությունից հետո թիկնապահներով շրջելու մասին հարցին, հայտարարել է, որ ինքն Ալենն է ու թիկնապահներով շրջելու կարիք չունի, այդքան փող էլ չունի, որ «էդ մի քանի հոգին իր հետևից գցի, ման տա»: Այստեղ Ալեն Սիմոնյանը, հավանաբար, ակնարկում էր խոշոր գործարար և իր երբեմնի գործատու Խաչատուր Սուքիասյանին և մյուս օլիգարխներին:

Այդուամենայնիվ, Սիմոնյանը չբացառեց, որ պաշտոնաթողությունից հետո իրեն թիկնազոր կտրամադրվի օրենքով, բայց ոչ այն ծավալով, ինչ հիմա է:

Իսկ Պետական պահպանության ծառայության մասին օրենքի համաձայն` պաշտոնաթող ԱԺ նախագահին պետական պահպանություն տրամադրվում է 5 տարի ժամկետով, իսկ դրանից հետո` վարչապետի որոշմամբ:

Share This