11-ամյա տղան մեքենայով մխռճվել է բուդդայական վանականների շարասյան մեջ ու սպանել առնվազն 8-ին

Թաիլանդում 11-ամյա տղան գողացել է ծնողների մեքենան ու վրաերթի ենթարկել բուդդայական վանականների շարասյանը։

Ըստ Թաիլանդի իշխանությունների՝ միջադեպը տեղի է ունեցել Մուկդահան նահանգում՝ Լաոսի հետ սահմանի մոտ, Բանգկոկից 600 կմ հեռավորության վրա։ 35 վանականներ և 5 աշխարհականներ կրոնական երթի շրջանակներում քայլել են այդ տարածքի ճանապարհով, երբ պիկապը հանկարծակի կտրուկ շրջադարձ է կատարել ու բախվել նրանց։

Տեսախցիկի կադրերում երևում է, թե ինչպես են վանականները մեկ շարքով քայլում ճանապարհի եզրով նախքան մեքենայի բախվելը։

Առնվազն 8 վանական մահացել է, իսկ մյուսները վիրավորվել

Share This