Մեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած սպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին X-ում գրել է, որ մեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած սպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի։

«Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի դրույթները լիովին պարզ են, և բոլորը կարող են ծանոթանալ դրանց», նշել է նա։

«ԱՄՆ նախագահը պարտավորվել է Միացյալ Նահանգներին զսպել Թել Ավիվում իր այս ձեռնասուն կենդանուն։ Եթե նրանք հրաժարվում են կատարել իրենց տիրոջ հրամանը, ապա Իրանը նրանց անհրաժեշտ դաս կտա», գրել է Արաղչին։

Share This