ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանում, ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում, շեշտվում է ժամկետների սղությունը. վերջնական որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին։ Գործի քննությանը չեն մասնակցելու Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը։
Յոթ ուժերի դիմումները միավորվել են մեկ վարույթում և կքննվեն հունիսի 26-ին, զեկուցող՝ ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյան։ Գլխավոր պատասխանող է ԿԸՀ-ն, հարակից պատասխանողներ՝ դատախազության, ՆԳՆ-ի և Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները։
Վիճարկում են թե՛ անցած, թե՛ շեմը չհաղթահարած ուժերը. հիմնական պահանջը ԿԸՀ որոշումը անվավեր ճանաչելն է, մի շարք ուժեր պահանջում են նաև երկրորդ փուլ։ ՍԴ-ն որոշումը կընդունի բաց քվեարկությամբ, յոթ դատավորի մասնակցությամբ։
