Դալարիկի մոտ բեռնատարը բախվել է գնացքին. կա հոսպիտալացված

Հունիսի 23-ին, ժամը 11:52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ բախվել են դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը, առկա է վառելիքի արտահոսք, հրդեհի նշաններ չկան։ Մեկ անձ հոսպիտալացվել է։

Share This