Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը
ՆԳՆ Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոնը հունիսի 22-ին՝ ժամը 13:36-ին, հաղորդում է ստացել, որ Այգեշատ գյուղի տարածքում 50-55 տարեկան տղամարդու դի կա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Դեպքի վայր մեկնած Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Քասախ գետում հայտնաբերել են հունիսի 6-ից Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվող, Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Կարապետ Մարգարյանի դին։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։
