«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ երկիրը սպասման վիճակում է. յոթ քաղաքական ուժ դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները, ընդդիմությունը բարձրաձայնում է խախտումների մասին։

«Փաստի» հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը պնդում է, որ Դանիել Իոաննիսյանը թվերով ապացուցել է Նիկոլ Փաշինյանի «մանդատագող» լինելը, իսկ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը «կեղծարար ստախոս» է։ Ըստ նրա, ԲՀԿ-ն կունենար 4,003% և 5 պատգամավոր, ՔՊ-ն՝ 61 մանդատ։

Նա քննադատում է ընդդիմադիրների ձերբակալությունները, խոսում է ընտրակաշառքների, զինվորականների քվեարկության խախտումների և չպատժված անձանց մասին։ Նշում է Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի աջակցության, թոշակների բարձրացման ու «քայլիստ տասովչիկների» ակտիվության օրինակները։

Share This