«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը Չինաստանում մասնակցում է կանանց ձեռներեցությանը նվիրված միջազգային ծրագրին

 «Իմ քայլը» հիմնադրամի և Հայաստանում Չինաստանի դեսպանության հաջող համագործակցության արդյունքում հիմնադրամի հերթական պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող «Seminar on Innovation and Entrepreneurship Capacity Building for Women from Developing Countries» միջազգային վերապատրաստման ծրագրին, որը տեղի է ունենում հունիսի 18-ից հուլիսի 1-ը։

 

🌍 Ծրագրին մասնակցում են շուրջ 25 ներկայացուցիչներ 7 երկրներից՝ նպատակ ունենալով ուսումնասիրել կանանց ձեռներեցության, նորարարության և առաջնորդության ոլորտներում միջազգային փորձը, ինչպես նաև ձևավորել նոր համագործակցային կապեր։

 

📍 Սեմինարի առաջին օրերն անցկացվել են Պեկինում, որտեղ մասնակիցները մասնակցել են պաշտոնական բացման արարողությանը, դասախոսությունների և քննարկումների։ Ծրագրի շրջանակում անդրադարձ է կատարվել Չինաստանի տնտեսական զարգացման ուղուն, զարգացման ռազմավարություններին, միջազգային համագործակցությանը և կանանց հզորացման քաղաքականություններին։

 

🏛️ Մասնակիցները նաև այցելել են Չինական մեծ պատ՝ ավելի մոտիկից ծանոթանալով երկրի պատմամշակութային ժառանգությանը։

 

📌 Առաջիկա օրերին պատվիրակությունը կշարունակի աշխատանքը Անհույ նահանգում՝ 6 օր գտնվելով Հեֆեյ քաղաքում և 3 օր՝ Հուանշանում, որտեղ նախատեսված են նոր դասախոսություններ, գործնական հանդիպումներ և փորձի փոխանակման այցեր։

 

💙 Նման ծրագրերը կարևոր հնարավորություն են մեր շահառուների համար՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ, ուսումնասիրելու միջազգային լավագույն փորձը և այն հետագայում կիրառելու Հայաստանում՝ նպաստելով մարդյային ներուժի զարգացմանը։

Share This