ՍԱՏՄ-ն «փակել» է Լոռու պանրի արտադրամասը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Պապյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, գ․ Ուռուտ) և պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է պանրի («Լոռի», «Չանախ») արտադրամասի արտադրական գործունեությունը։ Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։
