ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիությունը քննարկվի 2 օրում

2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ԿԸՀ-ի որոշումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Այս մասին 24News-ին տեղեկացրել են ՀՀ Սահմանադրական դատարանից։

ՍԴ-ն դիմումը մուտքագրումից հետո երկու օրում աշխատակարգային նիստում որոշում է դրա ընդունելիության հարցը։ Վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, դատաքննությունը կատարվում է բանավոր, իսկ որոշումը կայացվում է ոչ ուշ, քան 15 օրում։

Դիմումի կարգավիճակի ընթացիկ տեղեկատվությանը հնարավոր է հետևել ՍԴ պաշտոնական կայքում և Ֆեյսբուքում։

Share This