Նախագծով միասնականացվում են ավանդական և էլեկտրոնային ՀԴՄ-ների կանոնները
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի խոսքով, նպատակն է ՀԴՄ համակարգի հետագա թվայնացումը, էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ընդլայնումը և այն սովորական ՀԴՄ-ին այլընտրանք դարձնելը. նա առաջին ընթերցմամբ ներկայացրել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։
Նախագիծը միավորում է ՀԴՄ-ին ու էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերիելի դրույթները և սահմանում լիազորող նորմ, որով Կառավարությունը կսահմանի էլեկտրոնային ՀԴՄ-ի տեխնիկական պահանջները, հաշվառման/հաշվառումից հանման կարգը, էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմանները, կայք կամ հավելվածին ներկայացվող պահանջները, կիրառման կանոնները, ինչպես նաև այլ հարկ վճարողի անունից կիրառման ու կտրոն գեներացնելու կարգը։
