ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը

Bloomberg-ը և Al-Arabiya-ն հրապարակել են ԱՄՆ-ի և Իրանի փոխըմբռնման հուշագրի նախագծի տեքստը, որը, ըստ «Արմենպրեսի», նախատեսվում է ստորագրել Շվեյցարիայում հունիսի 19-ին։ Այն ճանապարհ է հարթում մինչև 60-օրյա բանակցությունների՝ պատերազմի դադարեցման և Իրանի միջուկային ծրագրի խիստ սահմանափակումների համար։

Նախագծով սահմանվում է անհապաղ ու վերջնական հրադադար բոլոր ճակատներում, փոխադարձ ինքնիշխանության հարգում և 60-օրյա ժամկետ վերջնական համաձայնագրի համար։ ԱՄՆ-ը վերացնում է ծովային շրջափակումը, իսկ Իրանը 30 օրում վերականգնում է նավագնացությունը։

Կողմերը պահպանում են ստատուս քվոն, Իրանը վերահաստատում է, որ երբեք չի արտադրի միջուկային զենք։ ԱՄՆ-ը տրամադրում է արտոնություններ նավթի ու նավթաքիմիայի արտահանման համար, ազատում է ակտիվները, նախաձեռնում է առնվազն 300 միլիարդ դոլարի վերականգնման ծրագիր, պատժամիջոցները կսպառվեն, կստեղծվի վերահսկող մեխանիզմ, իսկ վերջնական համաձայնագիրը կընդունվի ՄԱԿ ԱԽ պարտադիր բանաձևով։

Share This