Ազատազրկվածներն ու կալանավորվածները կկարողանան տեսակապով մասնակցել դատական նիստերին․ ԱԺ-ում քննարկվել է նոր նախագիծը։
Ազատությունից զրկված անձինք կկարողանան տեսակապով մասնակցել դատական նիստերին՝ ՄԻԵԴ չափանիշների պահպանմամբ. ՆԳ նախարարը նախագիծը ներկայացրել է ԱԺ-ում
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Նախաձեռնությամբ նախատեսվում է իրավական հիմքեր ստեղծել, որպեսզի ձերբակալված, կալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները սահմանված դեպքերում կարողանան դատական նիստերին մասնակցել տեսակապի միջոցով՝ ինչպես քրեական դատավարության փուլում, այնպես էլ պատժի կատարման ընթացքում։
Նախարարի խոսքով՝ տեսակապը կարող է կիրառվել ինչպես մեղադրյալի միջնորդությամբ, այնպես էլ դատարանի նախաձեռնությամբ՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում։
Մանրամասները՝ https://mia.gov.am/2026/06/17/azh-33/
