Երևանում թմրանյութ տեղադրելիս ձերբակալվել է 31-ամյա տղամարդ․ առգրավվել է ավելի քան 57 գրամ մեթամֆետամին։

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ հերթական տեղեկությունն իրացրին հունիսի 13-ին։ Ժամը 22․50-ին մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում, թմրամիջոց տեղադրելու պահին, իրավապահները ձերբակալեցին Երևանի բնակիչ 31-ամյա տղամարդուն։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

 

 

 

 

 

Նա տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ կատարված խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 36 փաթեթ։ Դրանց ընդհանուր քաշն ավելի քան 42 գրամ էր, իսկ ըստ տղամարդու՝ փաթեթներում մեթամֆետամին էր։

 

Տղամարդը նաև հայտնեց, որ երեք փաթեթ արդեն տեղադրել է, ու նույն թմրամիջոցով փաթեթներ ունի նաև տանը։

 

Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված գործողություններով տեղադրված փաթեթներն ու տանը եղած մոտ 15 գրամ մեթամֆետամինը նույնպես հայտնաբերվեցին և առգրավվեցին։

Նախաքննությունը շարունակվում է։

Share This