12-ամյա աշակերտի արյան մեջ հայտնաբերվել են թմրանյութի հետքեր, նախաքննությունը շարունակվում է
Ambion.news_ը գրել էր, որ Աշտարակի Օրգովի Արփի Թրպանճյանի անվան դպրոցի 12-ամյա Ա. Մանուկյանը դպրոցական էքսկուրսիայից հետո վատացել է և հաջորդ օրը տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրա արյան մեջ մեծ չափաբաժնով թմրանյութի օգտագործման հետքեր են հայտնաբերվել։ ՆԳՆ-ում գործ է հարուցվել, ընթանում է նախաքննություն։
Տղան ունեցել է հիշողության կորուստ, քանիցս օր անց դուրս գրվել հիվանդանոցից և տանը շարունակում է բուժումը։ Նրա հորաքույրը հայտնել է նաև հոգեբանական խնդիրների մասին, ցուցաբերվում է հոգեբանական օգնություն։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ գործը նրա վերահսկողության տակ է, ոստիկանությունը ինտենսիվ օպերատիվ աշխատանքներ է կատարում։ Նախնական նույնականացվել է անձ, սակայն մեղավորությունն ապացուցող փաստերը բավարար չեն։
