Թրամփ․ Իրանի հետ համաձայնությունը վերջնականացված է, Հորմուզի նեղուցը վերաբացվում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեռք բերված համաձայնությունն արդեն վերջնականացված է։

«Շնորհավորում եմ բոլորին։ Այս պահից լիովին թույլատրում եմ Հորմուզի նեղուցի վերաբացումը և միաժամանակ կարգադրում եմ անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը։ Աշխարհի նավեր, գործարկեք շարժիչները։ Թող նավթը հոսի», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։

Share This