Ընդունվել է Հայաստանի զինանշանի մասին նոր օրենքը․ պատմության այս օրը (15 հունիս)

2006-ին ընդունվել է Հայաստանի զինանշանի մասին նոր օրենքը։ Այս օրը նշվում են տոններ՝ Հայաստանում Պետական խորհրդանիշների օր, Ադրբեջանում Ազգային փրկության օր, Կոստա Ռիկայում Ծառատնկման օր և այլք։

1828-ին ռուսական զորքերը սկսել են գնդակոծել Կարսը, 1935-ին կայացել է «Պեպո» ֆիլմի պրեմիերան, 1988-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը համաձայնել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը իր կազմ ընդունելուն։ 2005-ին Արցախում կայացել են խորհրդարանական ընտրություններ, 2018-ին ազատ է արձակվել Սամվել Բաբայանը։

1954-ին ստեղծվել է ՈՒԵՖԱ-ն, 1215-ին Անգլիայի Հովհաննես 1-ին Անհողը ստորագրել է փաստաթուղթ, որն դարձել է հիմնարար։ 1896-ին Ճապոնիայում ցունամին սրբել է ավելի քան 10 000 շինություն և 27 000 մարդ, 1996-ին վախճանվել է Էլլա Ֆիցջերալդը։

Share This