Կոնգոյում հաստատվել է էբոլայի 635 դեպք

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա վիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 635-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հունիսի 10-ին հայտնել են երկրի իշխանությունները։

Կոնգոյի իշխանությունների տվյալներով՝ վիրուսից մահացել է 127 մարդ։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հունիսի 10-ին հայտարարել է, որ Բուրունդիում, Քենիայում, Ռուանդայում և Հարավային Սուդանում պատրաստվածությանը աջակցելու համար կհատկացնի 20 միլիոն դոլար։

ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ Ուգանդայում հաստատվել է էբոլայի 19 դեպք և երկու մահ։

Share This