Մադրիդում Հռոմի պապի պատարագին ավելի քան 1,2 մլն մարդ է մասնակցել

Ավելի քան 1,2 միլիոն մարդ կիրակի օրը հավաքվել էր Մադրիդի փողոցներում՝ մասնակցելու բացօթյա պատարագին, որը գլխավորում էր Հռոմի պապ Լևոն XIV-ը, հայտնում է Reuters-ը։ Վատիկանի և կազմակերպիչների տվյալներով, սա նրա Իսպանիա կատարած մեկշաբաթյա այցի ամենախոշոր իրադարձությունն էր։

Իր քարոզում պոնտիֆիկոսը կաթոլիկներին կոչ արեց հավատքն արտահայտել կարիքավորներին օգնելով՝ ընդգծելով, որ Աստված նույնացնում է իրեն աղքատների, ճնշվածների, միայնակ և լքված մարդկանց հետ։ Ավելի վաղ նա հույս էր հայտնել, որ Մադրիդը կմնա հյուրընկալ և ներառական քաղաք՝ այս խոսքերը գրելով պատվավոր հյուրերի գրքում՝ քաղաքի խորհրդանշական բանալին ստանալուց հետո։

Share This