Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Երևանում հունիսի 8-ի երեկոյան, 9-12-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Հանրապետությունում հունիսի 8-ին կեսօրից հետո, 9-12-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 17-20 մ/վ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Share This