Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին
Երկրների փոխգործակցությունը պետք է զարգանա «տանգո պետք է երկուսով պարել» սկզբունքով, սակայն ԱՄՆ-ը առայժմ դա չի ցանկանում։ Մոսկվան համբերատար է և կպատասխանի փոխադարձությամբ, երբ Վաշինգտոնը պատրաստ լինի հարաբերությունների իրական վերականգնմանը, ասել է Դմիտրի Պեսկովը Չինաստանի մեդիակորպորացիային տված հարցազրույցում՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը ամեն ինչ կապում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հետ՝ «սկզբում կարգավորում Ուկրաինայում, հետո միայն հարաբերությունների զարգացում տնտեսության, ներդրումների, մշակույթի և այլ ոլորտներում»։ Պեսկովի գնահատմամբ՝ սա «սխալ մոտեցում» է։
