Հայաստանի հանրային ռադիոընկերությունը կվերազինվի և կհիմնանորոգվի. հատկացվեց 198.6 մլն դրամ

Կառավարությունն այսօրվա՝ հունիսի 4-ի նիստում որոշեց իրականացնել Հայաստանի հանրային ռադիոընկերության տեխնիկական վերազինման և հիմնանորոգման աշխատանքների առաջին փուլը։

Ընկերությանը կտրամադրվի 198.6 մլն դրամ՝ գործերի իրականացումն ապահովելու համար։

Հիմնավորման համաձայն՝ ռադիոտեխնիկական համալիրի վերջին տեխնիկական վերազինումը կատարվել է 2004-2005 թթ։ Նախատեսվում է թվային տեխնոլոգիաներով համալիր վերազինում, որի արդյունքում սարքավորումները կփոխարինվեն նորերով, կնվազեն հեռարձակման խափանումները, կբարելավվի ձայնագրման ու տեսաձայնային արտադրանքի որակը։

Share This