Շիրակի 3006 գյուղացի կստանա ավելի քան 1 միլիարդ դրամի փոխհատուցում

«Բուսաբուծության աջակցության» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի համայնքների 3006 շահառուի կողմից 2026 թվականի բերքի տակ կատարվել է շուրջ 13027 հա աշնանացան ցորենի ցանք, որի համար կտրամադրվի 1 մլրդ 42 մլն 160 հազար դրամի փոխհատուցում։

💰Այսօրվա դրությամբ գյուղացիական տնտեսություններին արդեն տրամադրվել է 860 մլն դրամ փոխհատուցում։ Նշված ծրագրի շրջանակներում մոնիթորինգի իրականացման համար համայնքներին ևս գումար կտրամադրվի՝ փոխհատուցվող գումարի 3% չափով։

 

📍Ախուրյանում ծրագրից կօգտվի 989 շահառու՝ 4275 հա, փոխհատուցվող գումարի չափը կկազմի 342 մլն դրամ։

📍Արթիկում ծրագրից կօգտվի 970 շահառու՝ 3088 հա, փոխհատուցվող գումարի չափը կկազմի 247 մլն 40 հազար դրամ։

📍Անիում ծրագրից կօգտվի 694 շահառու՝ 3387 հա, փոխհատուցվող գումարի չափը կկազմի 270 մլն 960 հազար դրամ։

📍Աշոցքում՝ 138 շահառու՝ 380 հա, փոխհատուցվող գումարի չափը կկազմի 30 մլն 400 հազար դրամ։

📍Ամասիայում՝ 215 շահառու՝ 1897 հա, փոխհատուցվող գումարի չափը կկազմի 151 մլն 760 հազար դրամ։

 

🌱🤝Փոխհատուցման գումարն արդեն ստացել են Անի, Արթիկ և Ախուրյան համայնքների շահառուները, առաջիկա օրերին փոխհատուցում կստանան նաև Աշոցք և Ամասիա համայնքների շահառուները։

Share This