Նազելի Բաղդասարյանը զգուշացնում է․ իր անունից կեղծ նամակներ են տարածվում
Վերջին ժամերին մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ։ Դրանցում որպես ուղարկող նշված էլեկտրոնային հասցեն՝ nazeli.baghdasaryan@secretary-gov.com-ը, երբևէ չի պատկանել ինձ և չի օգտագործվել իմ կողմից՝ ո՛չ աշխատանքային, ո՛չ էլ անձնական հաղորդակցության նպատակներով։
Հետևաբար, նշված հասցեից տարածված ցանկացած հաղորդագրություն կամ նամակ կեղծ է և որևէ առնչություն չունի ո՛չ ինձ, ո՛չ էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ։
Ընտրություններին մնացել են հաշվված օրեր, և ակնհայտ է, որ այս փուլում նմանատիպ ապատեղեկատվության, կեղծիքների և մանիպուլյատիվ գործողությունների պակաս չենք զգալու։
