Հնդկաստանի ԿԲ-ն 12 մլրդ դոլարի ոսկի է վաճառել՝ արժութային պահուստներն ամրապնդելու համար. Bloomberg

Հնդկաստանի պահուստային բանկը մայիսին՝ ընդամենը երկու շաբաթում, սեփական պահուստներից շուրջ 12 միլիարդ դոլարի ոսկի է վաճառել՝ Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակի ֆոնին արտարժութային ակտիվներն ավելացնելու համար, հայտնում է «Bloomberg»-ը՝ հղումով փորձագետներին։

Աղբյուրների գնահատմամբ՝ այս գործարքներով Կենտրոնական բանկը ձեռք է բերել շուրջ 7,5 միլիարդ դոլարի իրացվելի արտարժույթ, ինչը նպաստել է ռուփիի փոխարժեքի կայունացմանը օտարերկրյա կապիտալի արտահոսքի և էներգակիրների ներմուծման ծախսերի աճի պայմաններում։

Գործակալությունը նշում է, որ պահուստների վրա ճնշումն ուժեղացրել է նավթի գների աճը՝ աշխարհաքաղաքական լարվածության հետևանքով։ «Bloomberg»-ը հավելում է, որ կարգավորողը կարող է շարունակել պահուստների համալրումը, եթե դոլարը թուլանա, ներդրումները վերականգնվեն և նավթի գները նվազեն։

Share This