Վրաստանի համար առաջնահերթություն է ԱՄՆ-ի հետ գործընկերության վերականգնումը․ Կոբախիձե

ԱՄՆ-ի հետ համագործակցության և ռազմավարական գործընկերության վերականգնումը Վրաստանի կառավարության առաջնահերթ խնդիրն է։ Այդ մասին նշված է վարչապետ Իրակլի Կոբախիձեի տարեկան հաշվետվության մեջ։

Փաստաթղթում շեշտվում է, որ Թբիլիսիի համար առանցքային է Վաշինգտոնի հետ հարաբերությունների զարգացումն ու իրավահավասարության և կողմերի շահերը հաշվի առնելու հիմքով դրանց «վերբեռնումը»։ Կառավարության նպատակն է հասնել այդ «վերբեռնմանը», իսկ ԱԳՆ-ն ձևավորում է երկկողմ նոր օրակարգ։

Հաշվետվությունը նշում է փոխայցերի և շփումների մասին. 2026-ի սկզբին Վրաստան են այցելել ԱՄՆ Կոնգրեսի ու վարչակազմի պատվիրակությունները, վրացական կողմի ներկայացուցիչներն էլ մեկնել են Վաշինգտոն, կայացել է Կոբախիձեի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Երկկողմ հարաբերությունները վատթարացել էին 2024-ին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքից հետո, ինչի հետևանքով ԱՄՆ-ը կասեցրեց ռազմավարական գործընկերությունը։

Share This