Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ» Հ/Ձ ՍՊ ընկերությանը 2026 թվականի հունիսի 1-ին տրվել է շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր՝ «Սանովասկ (ացետիլսալիցիլաթթու), 75 մգ դեղահատեր թաղանթապատ, 30 (3×10) դեղահատեր բլիստերում» (արտադրող՝ Իրբիտսկի Քիմիադեղագործական գործարան ԲԲԸ) դեղի 90624 սերիայի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից:

Share This