Դատախազը դատարան է հանձնել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցած և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրած 13 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Դատախազը 2026 թվականի հունիսի 2-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրած, գույքը վնասած 13 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից։
Հիշեցնենք, որ դատախազը 2026 թվականի հունվարի 21-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան էր հանձնել վերոնշյալ զանգվածային անկարգությունները և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելը կազմակերպած ու ղեկավարած 4 անձի՝ Սպարտակ Ղուկասյանի, Կարապետ Ղուկասյանի, Ավետիս Առաքելյանի և Արտյոմ Մկրտչյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
