Ընտրակաշառք ստանալու մեջ մեղադրվող  68-ամյա տղամարդը  դատարանի որոշմամբ կալանավորվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, թե փաստական տվյալներ են ստացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից այլ անձանց հետ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և Հայաստան տեղափոխելու մասին։

Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարվել են մի շարք վարութային գործողություններ, դատարան են ներկայացվել կալանքի միջնորդություններ:

Share This