Ժպիտների, խաղերի և ստեղծագործության տոն․թիվ 9_րդ դպրոցում նշվեց Երեխաների պաշտպանության օրը
Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Գյումրու թիվ 9_րդ դպրոցում նշվեց որպես իսկական տոն՝ լի ժպիտներով, ուրախությամբ և ստեղծագործ եռուզեռով։
Առավոտից դպրոցը լցվել էր մանկական աշխույժ ձայներով։ Դասարաններում և բակում կազմակերպվել էին տարբեր խաղեր՝ շարժական, ինտելեկտուալ և թիմային։ Երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցում էին բոլոր խաղերին՝ ցույց տալով իրենց ճարպկությունը, արագությունը և համագործակցելու կարողությունը Միջոցառման ընթացքում երեխաները նաև նկարում էին։ Նրանց նկարները լի էին գույներով, արևով, խաղաղությամբ ու երազանքներով։ Յուրաքանչյուր աշխատանք արտահայտում էր փոքրիկների ներաշխարհը և մանկական անկեղծությունը։ Տոնը չէր կարող անցնել առանց երգի և պարի։ Դպրոցի բակը վերածվել էր մի փոքր բեմի, որտեղ երեխաները պարում էին, երգում և իրենց ուրախությամբ վարակում բոլորին։ Ազգային և ժամանակակից մեղեդիները միախառնվել էին՝ ստեղծելով տոնական տրամադրություն։ Այս գեղեցիկ օրը դարձավ հիշարժան ոչ միայն երեխաների, այլև ուսուցիչների համար։ Այն ևս մեկ անգամ հիշեցրեց, թե որքան կարևոր է մանկությունը՝ լի սիրով, խաղով և ժպիտներով։
