Շնորհակալությամբ ու ջերմ հիշողություններով․ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը հեռանում է պաշտոնից

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ընկերներ, հայրենակիցներ,

 

Այսօր իմ աշխատանքային վերջին օրն էր ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում՝ որպես տնօրեն:

 

Թեև մեր համատեղ աշխատանքն ավարտվում է, բայց հեռանում եմ՝ ինձ հետ տանելով ջերմ հիշողություններ և արժեքավոր փորձ։

 

Իմ շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, անվերապահ վստահության և աջակցության՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում աշխատելու հնարավորություն ընձեռելու համար։ Ընկերություն, որտեղ թողնում եմ ոչ միայն աշխատանքային միջավայր՝ լի թիմային ջերմությամբ, փոխադարձ հարգանքով, միասնականությամբ, այլև մարդկանց, ովքեր դարձել են ինձ հարազատ։

 

Շնորհակալ եմ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության յուրաքանչյուր աշխատակցին անհատապես՝ համատեղ անցած ճանապարհի, համագործակցության և գնահատանքի համար։

 

Մաղթում եմ բոլորիս ձեռքբերումներով և նոր հնարավորություններով լի ճանապարհ։

Share This