Արամ Օրբելյան․ Թևանյանի մեղադրանքում պետական դավաճանության կամ լրտեսության տարր չկա

Մեղադրանքի մեջ պետական գաղտնիք հավաքել-փոխանցել չկա, այդ պնդումից հրաժարվել են․ լրագորղների հետ զրուցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

 

«Մեղադրանքում պետական ​​դավաճանության կամ լրտեսության որևէ տարր չկա։ Նկարագիրը, ինչով մեղադրում է, բոլոր լրագրողներն էլ, կարծում եմ, դրանով կարող են անցնել, այն է՝ ինչ-որ ինֆորմացիայի տարածում։ Այսինքն՝ ինչ-որ բան են հարցրել, ասել է, և այլն։

 

Կարծում եմ՝ խափանման միջոցի ու քրեական հետապնդում հարուցելու հիմքեր չկան»,- մանրամասնել է փաստաբանը։

 

 

Share This