Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը
Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը։ Տեղեկացնում են կազմակերպությունից։
Գերատեսչության տվյալներով պարտադիր պահանջների խախտումներ են հայտնաբերվել «Vedi-Alco», «Աբովյանի կոնյակի գործարան» և «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ընկերությունների արտադրանքում։
Խախտումներ են արձանագրվել «Գետափ Վերնաշեն» կարմիր կիսաքաղցր, «Վեդի Ալկո» «Հարջի», «Legends Arni» սպիտակ չոր գինիների, ինչպես նաև «Հայկական կոնյակ 5 աստղ» և «Շահնազարյան XO» յոթ տարվա հնեցմամբ կոնյակների մեջ։
