«Ուժեղ Հայաստան» կուսակցություն․ փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ՝ Նարեկ Կարապետյան

Եթե Փաշինյանի կառավարությունը ութ տարվա ընթացքում փոփոխություն չի բերել, ապա հինգ տարում էլ չի բերելու։ Այդ մասին Կենտրոն Հ/Ը-ին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը․

«Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ։ Մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ։ Փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»,- հավելել է նա։
Share This