Համայնքային միջոցների հնարավոր յուրացում Շիրակում․ քրեական ոստիկանությունը տվյալներ է ստացել նախկին համայնքապետի վերաբերյալ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ստուգողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել համայնքային միջոցների հնարավոր յուրացման վերաբերյալ։
Ոստիկանները պարզել են, որ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ 47-ամյա Արկադի Գրիգորյանը, 2016-2021 թվականներին զբաղեցնելով Մեծ Մանթաշ համայնքի ղեկավարի պաշտոնը, հնարավոր է յուրացրել է համայնքի բյուջեի գումարները։
